Հատուկ քննչական ծառայության ծառայողների պաշտոններ
Վերադառնալ
Հատուկ քննչական ծառայության ծառայողների պաշտոններ
Քաղաքացիների ընդունելության կարգը
Վերադառնալ
Քաղաքացիների ընդունելության կարգը
Գործառույթներ
Վերադառնալ
Գործառույթներ
Ազդարար
Վերադառնալ
Ազդարար
ՀՀ, ք.Երևան
Վաղարշ Վաղարշյան 13 ա
press@ccc.am
(+374 11) 900 035
Հայաստանի Հանրապետության Հատուկ Քննչական Ծառայություն
Քաղաքացիների ընդունելության կարգը
Նորությունների արխիվ
Ծեծի, զգալի չափերով գողության, ավտոմեքենան փախցնելու և զգալի չափերով գույքը դիտավորությամբ վնասելու դեպքերի առթիվ հարուցվել է քրեական գործ
2014-12-02

2014 թվականի նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը՝ ժամը 05:30-ի սահմաններում, ՀՀ ոստիկանության Արարատի մարզային վարչության Արարատի բաժնին կից պահպանության բաժնի ոստիկանը և նրա եղբայրը Երևան- Երասխ ավտոմայրուղու աջ կողմում տեղադրված վագոն-տնակի դիմաց անձնական փոխհարաբերությունների շուրջ առաջացած վեճի ընթացքում արհեստագործական մեծ մետաղական բանալիով և մետաղական ամբարձիչով ծեծել են եղբայրներ Եղիշե Մ.-ին և Արթուր Մ.-ին:
Վիճաբանության ընթացքում ոստիկանը դիտավորյալ կոտրել է Եղիշե Մ.-ին պատկանող «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի հետևի ապակու և հետևի աջ կողային ապակու արևի պաշտպանիչները, այնուհետև փախցրել է ավտոմեքենան, դրա միջից և վրայից գողացել զգալի չափի արժողության «Նոկիա» բջջային հեռախոսը և «Մերսեդեսի» տարբերանշանը, իսկ մեքենան թողել Արարատ քաղաքում:
Քաղաքացիներ Եղիշե Մ.-ի և Արթուր Մ.-ի հաղորդումների հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով, 177-րդ, 183-րդ և 185-րդ հոդվածների 1-ին մասերով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: