Հատուկ քննչական ծառայության ծառայողների պաշտոններ
Վերադառնալ
Հատուկ քննչական ծառայության ծառայողների պաշտոններ
Քաղաքացիների ընդունելության կարգը
Վերադառնալ
Քաղաքացիների ընդունելության կարգը
Գործառույթներ
Վերադառնալ
Գործառույթներ
Ազդարար
Վերադառնալ
Ազդարար
ՀՀ, ք.Երևան
Վաղարշ Վաղարշյան 13 ա
press@ccc.am
(+374 11) 900 035
Հայաստանի Հանրապետության Հատուկ Քննչական Ծառայություն
Քաղաքացիների ընդունելության կարգը
Նորությունների արխիվ
Ավարտվել է Վարդան Երիցյանի կողմից առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը
2014-11-24

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հարուցված քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ Վարդան Երիցյանը Արմեն Սարգսյանից ոմն Մուշեղի հետ ձեռք բերված նախնական համաձայնությամբ, խարդախությամբ հափշտակել են 1.200-1.400 մմ. տրամաչափի, ընդհանուր մոտ 2500 գծամետր խողովակների արժեքը կազմող 124 մլն. 324 հազ. 824 ՀՀ դրամին համարժեք 270 հազ.148 ԱՄՆ դոլար գումար:
«Ցեոֆոս» ՓԲԸ տնօրեն Վարդան Երիցյանը ոմն Մուշեղի հետ նախնական համաձայնությամբ, խարդախությամբ ուրիշի գույքի առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, 2005թ. օգոստոսին, Արմեն Սարգսյանին և նրա գործընկերներին խաբեությամբ ներկայացնելով, որ շահել է Կապուտան-Ջրաբեր համայնքների տարածքով անցնող գազատարի ապամոնտաժման իրավունքը, որն իրականում գտնվել է «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի հաշվեկշռում, և որի ապամոնտաժման իրավունք 2005թ. որևէ կազմակերպության չի տրվել, պայմանավորվածություն է ձեռք բերել վերջիններիս հետ` նրանց ՀԷԿ կառուցելու համար անհրաժեշտ 2500 գծամետր խողովակներ վաճառելու վերաբերյալ, ապա նշված գազատարից ապօրինի ապամոնտաժել են ընդհանուր 930.27 գծամետր 1200մմ տրամաչափի խողովակներ, և որպես խողովակների նկատմամբ սեփականության իրավունքի հավաստիք` կազմել է հիշյալ ՓԲԸ-ի անունից կեղծ հաշիվ ապրանքագիր, որը խողովակների հետ միասին հանձնելով Արմեն Սարգսյանի վստահորդ Արթուր Քանանյանին` դրա դիմաց ստացել է 47 մլն. 589 հազ. 395 ՀՀ դրամին համարժեք 103 հազ.408 ԱՄՆ դոլար:
Այնուհետև մնացած մոտ 1500 գծամետր խողովակները մատակարարելու համար, տեղեկանալով «Միկ Մասիս» ՓԲԸ բազայում ուրիշի կողմից պահեստավորված խոշոր տրամաչափի խողովակների առկայության մասին, չարաշահելով Արմեն Սարգսյանի և նրա գործընկերների վստահությունը, Արմեն Սարգսյանի գործընկերներ Արմեն Գևորգյանին և Արթուր Քանանյանին ոմն Մուշեղի հետ խաբեությամբ մատնացույց են արել հիշյալ բազայում առկա` իրականում իրենց չպատկանող և 1200-1400 մմ. տրամաչափ ունեցող ընդհանուր մոտ 1500 գծամետր խողովակներ և այդ կերպ նշված անձանց մոտ պատրանք ստեղծելով, թե դրանք պատկանում են իրենց, նշված քանակության խողովակներն, իբրև, վաճառելով և խաբեությամբ դրանց դիմաց ևս 76 մլն. 735 հազ.429 ՀՀ դրամին համարժեք 166 հազ. 740 ԱՄՆ դոլար գումար ստանալով` խարդախությամբ հափշտակել են Արմեն Սարգսյանին պատկանող առանձնապես խոշոր չափերի դրամական միջոցները` վերջինիս պատճառելով ընդհանուր 124 մլն. 324 հազ.824 ՀՀ դրամին համարժեք 270 հազ.148 ԱՄՆ դոլար գումարի գույքային վնաս:
Հիշեցնենք, որ Վարդան Երիցյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և մինչդատական վարույթում նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել էր կալանավորումը:
Վարդան Երիցյանի մասով նախաքննությունն ավարտած քննիչը քրեական գործը մեղադրական եզրակացությամբ հանձնել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար, իսկ ոմն Մուշեղի և քննությամբ չպարզված այլ անձանց ու հանգամանքների վերաբերյալ նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: