Հատուկ քննչական ծառայության ծառայողների պաշտոններ
Վերադառնալ
Հատուկ քննչական ծառայության ծառայողների պաշտոններ
Քաղաքացիների ընդունելության կարգը
Վերադառնալ
Քաղաքացիների ընդունելության կարգը
Գործառույթներ
Վերադառնալ
Գործառույթներ
Ազդարար
Վերադառնալ
Ազդարար
ՀՀ, ք.Երևան
Վաղարշ Վաղարշյան 13 ա
press@ccc.am
(+374 11) 900 035
Հայաստանի Հանրապետության Հատուկ Քննչական Ծառայություն
Քաղաքացիների ընդունելության կարգը
Նորությունների արխիվ
Դատախազի կողմից պաշտոնեական անփութություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործն ընդունվել է վարույթ
2014-11-05

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազության դատախազի կողմից պաշտոնեական անփութություն կատարելու դեպքի առթիվ` ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործն ընդունվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ:
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազության դատախազը, ծառայության նկատմամբ դրսևորելով առերևույթ անբարեխիղճ վերաբերմունք, հսկողություն իրականացնելով քննվող քրեական գործի նկատմամբ, գործն իր մոտ գտնվելու ընթացքում չի հետևել նախաքննության ժամկետին, ինչի հետևանքով քրեական գործը ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին է ստացվել քննության ժամկետը լրանալուց 8 օր անց, որի հետևանքով ենթադրաբար էական վնաս է պատճառվել անձի իրավունքներին ու օրինական շահերին, ինչպես նաև պետության օրինական շահերին:
Մասնավորապես` նախաքննության ժամկետն անցնելու պատճառով անհնարին է դարձել դրա հետագա երկարացումը, առաջացել է հանրային իրավահարաբերության տիրույթում գտնվող քրեական գործով վարույթի բնականոն ընթացքն ապահովելու, քրեական գործով վարույթը շարունակելու, ապացույցներ հավաքելու, ստուգելու, գնահատելու և դրա հիման վրա` ուրիշի գույքը ենթադրաբար հափշտակած անձին (անձանց) քրեական պատասխանատվության ենթարկելու և տուժողի խախտված իրավունքները վերականգնելու անհնարինություն:
Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: