Գործառույթներ
Վերադառնալ
Գործառույթներ
ՀՀ, ք.Երևան
Վաղարշ Վաղարշյան 13 ա
press@ccc.am
(+374 11) 900 035
Հայաստանի Հանրապետության Հատուկ Քննչական Ծառայություն
ՎԱՀՐԱՄ ԳԱԳԻԿԻ ՇԱՀԻՆՅԱՆ
ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ, իրավաբանական գիտությունների թեկնածու, արդարադատության գեներալ-լեյտենանտ, ՀՀ վաստակավոր իրավաբան

Ծնվել է 1958թ. հոկտեմբերի 19-ին Լենինական քաղաքում՝ ծառայողի ընտանիքում։
1976թ. ընդունվել և 1981թ. գերազանցությամբ ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի ցերեկային բաժինը։
Տիրապետում է հայերենին, ռուսերենին և անգլերենին։
1981-1984թթ. սովորել և գերազանցությամբ ավարտել է ՍՍՀՄ դատախազության՝ հանցավորության պատճառների ուսումնասիրման և կանխման միջոցառումների մշակման համամիութենական ինստիտուտի ասպիրանտուրան՝ պաշտպանելով «Ապացույցների գնահատումը առաջին ատյանի դատարանի կողմից քրեական գործերը նորից լսելու ժամանակ» թեմայով գիտական թեզը:

1985-1986թթ. աշխատել է Մարալիկի բամբակամանվածքային ֆաբրիկայում՝ որպես ավագ իրավախորհրդատու, ապա՝ իրավաբանական բաժնի պետ:

1986-1989թթ. -

արդարադատության մինիստրության կադրերի բաժնի ավագ խորհրդատու:

1989թ.-1989թ.հոկտեմբերը -

ՀՍՍՀ դատախազության ազգամիջյան հարաբերություններում օրենսդրության կատարման նկատմամբ հսկողության բաժնի դատախազ:

1989թ.- 1991թ. -

ՀՍՍՀ դատախազության` ներքին գործերի մարմիններում նախաքննության և հետաքննության նկատմամբ իրականացվող հսկողության բաժնի դատախազ, ապա՝ քննչական վար­չության դատախազ:

1991 - 1999 թթ. -

Երևան քաղաքի Մյասնիկյանի շրջանի դատախազ:

1995-1998թթ. -

Հայաստանի Հանրապետության արդարադատության խորհրդի անդամ:

1999 - 2004թթ. -

Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ հա­­­­մայնք­­­ների դատախազ:

2004 - 2007 թթ. -

Արմավիրի մարզի դատախազ:

2007 - 2013 թթ.

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության` մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետ, գլխավոր դատախազության կոլեգիայի անդամ:

Հեղինակ է երեք տասնյակից ավելի գիտական հոդվածների և մասնագիտական ձեռնարկների, ՀՀ քրեական դատավարության երկհատորյակ (ընդհանուր մաս, հատուկ մաս) բուհական (ԵՊՀ) դասագրքի համահեղինակ է:

ՀՀ Նախագահի` 2000թ. դեկտեմբերի 15-ի թիվ ՆՀ-744 հրամանագրով Վահրամ Շահինյանին շնորհվել է արդարադատության 3-րդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան:

Դատախազության համակարգում աշխատած ժամանակաընթացքում Վահրամ Շահինյանը երկարամյա և անբասիր աշխատանքի համար բազմիցս խրախուսվել է ՀՀ Վարչապետի որոշմամբ և ՀՀ գլխավոր դատախազի հրամաններով:

Օրինականության և իրավակարգի ամրապնդման գործում ներդրած ավանդի համար՝ Հայաստանի Հանրապետության Նախագահի՝ 2010թ. սեպտեմբերի 16-ի թիվ ՆՀ-214-Ա հրամանագրով շնորհվել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր իրավաբանի պատվավոր կոչում:

ՀՀ Նախագահի` 2013թ. մայիսի 3-ի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության պետ:

ՀՀ Նախագահի` 2014թ. սեպտեմբերի 19-ի թիվ ՆՀ-481-Ա հրամանագրով Վ.Շահինյանին շնորհվել է արդարադատության գեներալ-լեյտենանտի կոչում։

ՀՀ Նախագահի` 2015 թվականի դեկտեմբերի 28-ի թիվ ՆՀ-855-Ա հրամանագրով Վ. Շահինյանը պարգևատրվել է «Մխիթար Գոշ» մեդալով:

Ամուսնացած է, ունի 2 երեխա: