Positions of the Civil Service
Positions of the Civil Service
Positions of the Special Investigation Service officers
Positions of the Special Investigation Service officers
Order for reception of citizens
Order for reception of citizens
Poster
Poster
Announcements
Announcements
Yerevan
Vagharsh Vagharshyan Street13 A
press@ccc.am
(011) 900-035
Special Investigation Service of Republic of Armenia
Speeches
Շնորհավորական ուղերձ
2013-10-06

 Հարգարժա՛ ն գեներալներ, սպաներ, 

 հանդիսության հարգելի մասնակիցներ,

 

Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության անձնակազմի և իմ անունից սրտանց  շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության ոստիկանության  քննչական գլխավոր վարչության 50-րդ՝ հոբելյանական տարեդարձի առթիվ և մաղթում հաջողություններ Ձեր առջև դրված բարդ և պատասխանատու խնդիրների  հաջող իրականացման գործում:

Հայաստանի անկախացումից հետո երկրում կատարված համակարգային բարեփոխումներն արդեն իսկ տվել են իրենց արդյունքները: Այսօր Ձեր շարքերում ունեք ձևավորված համակարգ, որտեղ աշխատող հարյուրավոր սպաներ բարեխղճորեն կատարում են իրենց պարտականությունները:

Համոզված եմ, որ օրինականության, հասարակական և սահմանադրական կարգի պահպանման, հանցագործությունների բացահայտման և հանցավորության դեմ պայքարի գործում  Ձեր առջև դրված խնդիրները լուծվում են պրոֆեսիոնալ պարտքի խոր գիտակցմամբ` հանուն պետականության  ամրապնդման  և  հայ ժողովրդի բարօրության ու ամենակարևորը՝ օրենքի առջև հավասարության սկզբունքով:

Անկախ և ինքնիշխան ապրելը ցանկացած ժողովրդի անկապտելի իրավունքն է: Մեր պարագայում՝ ոչ միայն իրավունք, այլև՝ պարտք ու պարտավորություն:

Մեր քաղաքացիների հետ ամենօրյա շփումներում Դուք առաջին հերթին ներկայացնում եք մեր պետությունը` Հայաստանի Հանրապետությունը: Նման պատասխանատվությունը ծանր է, բայց պատվաբեր, և հենց այդ պատճառով բարձր գնահատելով ձեր աշխատանքը՝ պատրաստ ենք ամենայն աջակցության, քանզի մեր երդումը ծառայությունն է պետությանն ու ժողովրդին:

Մաղթում եմ անսասան հավատ, անմնացորդ նվիրում և հաստատակամ ընթացք Ձեր նպատակների իրականացման ճանապարհին:

Վերստին շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության ոստիկանության քննչական վարչության բոլոր աշխատակիցներին, մաղթում  առողջություն, երջանկություն,  հաջողություններ թե՛ անձնական կյանքում և թե՛ աշխատանքում:

 

Հարգանքով՝

 

 ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ,

արդարադատության երրորդ դասի

պետական խորհրդական՝                                                           Վ.Գ.Շահինյան