Positions of the Civil Service
Positions of the Civil Service
Positions of the Special Investigation Service officers
Positions of the Special Investigation Service officers
Order for reception of citizens
Order for reception of citizens
Functions
Poster
Poster
Yerevan
Vagharsh Vagharshyan Street13 A
press@ccc.am
(011) 900-035
Special Investigation Service of Republic of Armenia
Speeches
Շնորհավորական ուղերձ` ՀՀ գլխավոր դատախազության կազմավորման 95-րդ տարեդարձի առթիվ
2013-06-27

 Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ, 
արդարադատության պետական խորհրդական
Ա. Գ. Հովսեփյանին

Մեծարգո՛ գլխավոր դատախազ, 
դատախազության հարգելի՛ աշխատակիցներ,
հարգարժա՛ն վետերաններ, հյուրե՛ր,

Իմ և Հատուկ քննչական ծառայության անձնակազմի անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության դատախազության հիմնադրման 95-ամյակի առթիվ, մաղթում հաջողություններ` օրինականության ամրապնդման բնագավառում դատախազությանն առաջադրված բարդ ու պատասխանատու խնդիրների անշեղ իրականացման գործում:
Լինելով պետական առանձնահատուկ գործառույթներ իրականացնող կառույց` Դատախազությունն առանձնացել է ոչ միայն իր կայուն գործելաոճով, այլև ձևավորված ավանդույթներին հավատարիմ մնալու սկզբունքայնությամբ:
Դատախազությունը միշտ իր ծանրակշիռ ավանդն է բերել Հայաստանի Հանրապետությունում օրինականության, հասարակական և սահմանադրական կարգի ամրապնդման, հանցագործությունների բացահայտման ու հանցավորության դեմ պայքարի գործում՝ հաղթահարելով տարաբնույթ խոչընդոտներ, ցուցաբերելով կամք, օրենքի և օրինականության հանդեպ մեծագույն պատասխանատվություն:
Դատախազությունը, իր հետևից տանելով բոլոր իրավապահ մարմիններին, ձևավորել է միասին աշխատելու նոր ոճ` պահպանելով դատախազության հայկական դպրոցի բարի ավանդույթները:
Այսօր երկրի համար հանգուցային շատ ու շատ ոլորտների ղեկավարներ հպարտությամբ են անդրադառնում այն հանգամանքին, որ իրենց մասնագիտական մկրտությունն ստացել են դատախազությունում: Առանձնակի հպարտությամբ եմ այդ մասին բարձրաձայնում նաև ես, քանզի գիտակցական կյանքիս ավելի քան կեսն անցկացրել եմ այս պատերի ներքո, Ձեզ հետ միասին: Ինչպես ասում են` դատախազի նախկինը չի լինում, ուստի այսօր ես նույնպես հպարտ և ուրախ եմ, քանզի Ձեր տոնը նաև իմ տոնն է:
Պետականության և օրինականության պահպանման գործի պայքարում դատախազության ձեռքբերումները, ինչ խոսք, պայմանավորված են նաև պետական այլ մարմինների ու կառույցների հետ արդյունավետ համագործակցությամբ և աջակցումով: Այս առումով` կուզենայի ընդգծել, որ մեր երկրի Հատուկ քննչական ծառայությունը միշտ պատրաստ է իր աջակցությունը ցուցաբերել դատախազությանը, եթե նման աջակցության անհրաժեշտության կարիքն առաջանա:
Պարո՛ն գլխավոր դատախազ, իրենց գործին նվիրված և ուրույն ձեռագիր ունեցող դատախազության նվիրյալների, անձամբ Ձեր ջանքերի և համակարգի հարուստ կենսագրությունը կերտած մեր վետերանների թողած ժառանգության շնորհիվ դատախազությունն այսօր դարձել է առավել հանրաճանաչ ինչպես Անկախ պետությունների համագործակցության, այնպես էլ մյուս երկրներում: 
Հարգելի՛ գործընկերներ, ամփոփելով խոսքս, այս հանդիսավոր օրը մաղթում եմ Ձեզ և Ձեր ընտանիքներին, համակարգի բոլոր նվիրյալներին ընտանեկան երջանկություն, առողջություն և նորանոր ձեռքբերումներ:

Հարգանքով՝

ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ, 
արդարադատության երրորդ դասի 
պետական խորհրդական՝                                                                                  Վ. Գ. Շահինյան