Positions of the Civil Service
Positions of the Civil Service
Positions of the Special Investigation Service officers
Positions of the Special Investigation Service officers
Order for reception of citizens
Order for reception of citizens
Poster
Poster
Announcements
Announcements
Yerevan
Vagharsh Vagharshyan Street13 A
press@ccc.am
(011) 900-035
Special Investigation Service of Republic of Armenia
Speeches
Հատուկ քննական ծառայության պետի շնորհավորական ուղերձը՝ Հատուկ քննչական ծառայության կազմավորման 6-րդ տարեդարձի առթիվ
2013-11-27

Հատուկ քննչական ծառայության հարգարժա՛ն ծառայողներ,

ծառայության աշխատակազմի աշխատակիցնե՛ր, հարգելի՛ հյուրեր,

 

Սրտանց շնորհավորում եմ բոլորիս՝ Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության 6-րդ տարեդարձի կապակցությամբ:
Տարեդարձն այնպիսի իրադարձություն է, որ առիթ է տալիս վերաիմաստավորելու ո՛չ միայն այն, ինչ կատարվել է 6 տարի առաջ, այլև, ի մի բերելով անցած ուղին, վերաարժեքավորել աշխատանքի ոճն ու սկզբունքները, օգտվել իրավագիտական ասպարեզում մասնագիտական արդի նվաճումներից, որդեգրել նոր, ռացիոնալ, օբյեկտիվ, անաչառ աշխատաոճ: Անցյալի նշանակալի իրադարձությունների թե՛ դրական, թե՛ բացասական փորձն ուսանելի է:
Շուրջ կես տարուց ավելի է, ինչ ինձ է վստահված Հատուկ քննչական ծառայությունը ղեկավարելու պարտականությունը: Ձեզանից ոմանք արդեն տևական ժամանակ է, ինչ աշխատում են ծառայությունում, մյուսները նոր են իրենց ուսերին վերցրել այդ պատասխանատու ու ծանր բեռը, սակայն վստահ եմ, որ չխնայելով ձեր միտքն ու փորձը, մասնագիտական կարողությունները, կանեք առավելագույնը` պատվով պսակելու ձեր ստանձնած առաքելությունը: Ես այդ ակնկալիքով եմ կատարել նորանշանակ կադրերի ընտրությունը՝ բնականաբար, առաջնորդվելով նախ՝ մարդկային, ապա՝ մասնագիտական որակի չափանիշներով, աշխատանքի գնահատման հարցում անաչառության սկզբունքով:
Համոզված եղեք, որ ներքին ուրախություն եմ ապրում՝ տեսնելով, որ մեր ծառայության հատկապես կարևոր գործերի քննիչը օր օրի ապացուցում է իր արհեստավարժությունը, որոշումները կայացնելիս ցուցաբերում է սկզբունքայնություն ու անկաշառություն, իսկ սա վկայում է պետական մոտեցման միանգամայն նոր չափանիշի մասին: Հավատացնում եմ բոլորիդ, որ ըստ արժանվույն կգնահատվեն ու կքաջալերվեն այն ծառայողները, ովքեր իրենց գործին վերաբերվում են ամենայն նվիրումով ու պատասխանատվությամբ, ովքեր ամեն օր, մշտապես աշխատում են իրենց մասնագիտական գիտելիքների հարստացման ու արհեստավարժության կատարելագործման վրա: 
ՈՒրեմն՝ վեց տարեկանի ավյունով ու եռանդով, լավատեսությամբ ու համարձակ ծրագրերով պետք է լուծենք պետության հիմքերն ամրապնդելու մեզ բաժին ընկած բարդ խնդիրները: 
Համոզված եմ՝ մասնագիտության ձեր ընտրությունը խորապես գիտակցված է, հասկանում եք նաև, որ ձեր ընտրած այս ուղին լի է խոչընդոտներով, մանավանդ՝ հաշվի առնելով այն աշխատանքային պայմանները, որում դուք կատարում եք ձեր մասնագիտական առաքելությունը: Սրա հետ մեկտեղ՝ պետք է նաև գիտակցեք, որ գովեստի հարցում հասարակությունն այնքան էլ շռայլ չէ, սակայն քննադատության մեծագույն վարպետներ կան, ովքեր կարող են անողոքաբար, միանգամայն սուբյեկտիվ, բայց հասարակական կարծիք ձևավորել ձեր կողմից թույլ տրված փոքր, թեկուզ՝ աննշան յուրաքանչյուր չմտածված քայլի, թույլ տրված վրիպման համար: Իսկ ձեզ հասցեագրված քննադատությունը քննադատություն է ողջ ծառայության, ի վերջո, պետության ու պետական մարմինների ողջ համակարգի նկատմամբ:
Ես արդեն առիթ ունեցել եմ ձեզ ասելու, որ Հատուկ քննչական ծառայությունը պետք է լինի Հայաստանի Հանրապետության ամենապրոֆեսիոնալ, սկզբունքային, անաչառ քննչական կառույցը, որն ի զորու կլինի կատարել ամենաբարդ, բազմադրվագ՝ ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների փաստերով հարուցված քրեական գործերի նախաքննությունը: 
Այսօր մենք որդեգրել ենք որակների այս՝ գուցե ավելի դժվար, ավելի պատասխանատու, ավելի խոչընդոտներով լի ճանապարհը, ապացույցը՝ օր օրի մեր շարքերը համալրող երիտասարդ, մասնագիտական պատշաճ մակարդակ և բարոյական անհրաժեշտ հատկանիշներ ունեցող բանիմաց կադրերն են: 
Մենք պետք է որպես սկզբունք՝ ընդունենք, որ Հատուկ քննչական ծառայության յուրաքանչյուր ծառայողի գերխնդիրն անկաշառ, անաչառ ու սկզբունքային լինելն է, հանցագործությունների դեմ առավել արդյունավետ պայքարի կազմակերպումն ու Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ երաշխավորված մարդու իրավունքների ու օրինական շահերի պաշտպանությունը: 
Մեր այն աշխատողները, ովքեր պատրաստ չեն այս սկզբունքներով աշխատել, պետք է արագ ու հստակ կողմնորոշվեն:
Օրինականության պահպանման հարցում մենք դեռ լուրջ անելիքներ ունենք և պետք է առաջնորդվենք օրենքի առջև բոլորի հավասարության սկզբունքով. սա՛ է հասարակության վստահությունը շահելու միակ ուղին:
Օրենքի առջև հավասարության սկզբունքի խախտումը, նույնիսկ՝ մեկ խախտումը, վարկաբեկում և փլուզում է ողջ համակարգը: Մեր խնդիրն է ձևավորել նոր մշակույթ՝ օրենքը հարգելու մշակույթը, որի առաջամարտիկները մենք պետք է լինենք: Ընդունում եմ՝ կյանքը շատ ավելի գունեղ է, հարուստ ու բազմաշերտ, քան թղթի վրա գրված օրենքները, և դուք ամեն օր ձեր գործի բերումով բախվում եք ամենատարբեր իրավիճակների: Ինչու± չէ, լինում են նաև արտակարգ դեպքեր, որոնք պահանջում են ոչ ստանդարտ լուծումներ, և մեր խնդիրն է բոլոր ոչ ստանդարտ լուծումների ուղիները գտնել միայն ու միայն օրենքի դաշտում:
Սա՛ է մեր առաքելությունը, որից շեղվելու իրավունք չունենք, իսկ մեր գերագույն պարգևը հասարակության հավատն ու քաղաքացու երախտագիտությունն է:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը մի կառույց է, որը շատ բան ունի տալու իր երկրին ու ժողովրդին, բայց ունի նաև մտահոգություններ ու պահանջներ, որոնք կապված են մեր սոցիալական և, ինչու չէ, նաև՝ նյութական խնդիրների հետ: Գաղտնիք չէ, որ սկզբունքային ու անկաշառ աշխատանքի կարևորագույն երաշխիքը քննիչների նյութական ապահովվածությունն է: Եվ եթե հաշվի առնենք, որ Հատուկ քննչական ծառայությունը իրականացնում է մեր հասարակության առավել ապահովված անձանց կողմից կատարված հանցագործությունների նախաքննությունը, ուստի Հատուկ քննչական ծառայության քննիչների պատշաճ վարձատրության անհրաժեշտությունն առավել քան կարևոր է: 
Սիրելի՛ գործընկերներ, 
Իրատեսորեն արժևորելով ձեռքբերումները` տոնական այս օրվա առիթով միաժամանակ իմ խորին շնորհակալությունն եմ ուզում հայտնել և երախտագիտության խոսքս հղել Հանրապետության Նախագահին մեր ծառայությանն ու աշխատակիցներին հուզող բոլոր հարցերի նկատմամբ ցուցաբերած ուշադրության և ջերմ վերաբերմունքի, այն աջակցության համար, որը նպաստել է մեր առջև դրված հիմնարար խնդիրների արդյունավետ լուծմանն ու կենսագործմանը:
Տոնական այս օրը ուզում եմ առանձնահատուկ ընդգծել նաև, որ մեզ համար մնայուն արժեք է քրեական գործերի նախաքննության մասին զանգվածային լրատվամիջոցների, ինչպես նաև հասարակության վստահությունը: Դրա վառ ապացույցն է ծառայության պաշտոնական կայքէջը, որը ներկայացնում է համակարգը՝ բաց և թափանցիկ:
Ամփոփելով խոսքս` ևս մեկ անգամ շնորհավորում եմ մեր ծառայության բոլոր աշխատակիցներին Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության հիմնադրման 6-ամյակի կապակցությամբ` մաղթելով բոլորիդ ընտանեկան երջանկություն, ամուր առողջություն և նորանոր ձեռքբերումներ ձեր պատասխանատու գործունեության մեջ:

 

Արդարադատության երրորդ դասի
պետական խորհրդական՝                                                                      Վ. Գ. ՇԱՀԻՆՅԱՆ